| |
|
 | Տնտեսագիտություն  |  | |
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հրազդանի հումանիտար ինստիտուտում ստեղծված "Տնտեսագիտության կաբինետի" գործունեությունը ներառում է ներքոհիշյալ խնդիրների պարբերական լուծումները՝
1. Կոմպլեքս ձևով լուծելու կաբինետը տեխնիկական միջոցներով, գրականությամբ և անհրաժեշտ դիդակտիկ նյութերով հագեցնելու հարցերը և նպաստելու ուսանողների դրանցից օգտվելու մատչելիությունը: 2. Կազմակերպում է հանդիպումներ հանրապետության, արտասահմանյան երկրների անվանի տնտեսագետների հետ, ժամանակակից տնտեսագիտական խնդիրները առավել խորությամբ ուսումնասիրելու և ընկալելու նպատակով: 3. Համալսարանի առավել աչքի ընկնող և բարեխիղճ ուսանողներից կազմված տնտեսագիտական խմբակը կատարում է գիտական հետազոտություններ մարզի և համայնքի սոցիալ-տնտեսական այնպիսի հարցերի գծով, ինչպիսիք են՝ 1) Բնակչության սպառման և խնայողության նկատմամբ հակվածությունը, 2) Մինիմալ սպառողական բյուջեի որոշումը, 3) Աղքատության մակարդակի որոշումը և դրա մինիմալացման հնարավոր ուղիները, 4) Համայնքի մասշտաբով Լորենցի կորի կազմումը և Ջիննի գործակցի հաշվարկը, 5) Համայնքի տարածքում բնօգտագործման և բնապահպանման խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: 4. Հրազդանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի հետ համատեղ, մեթոդական օգնության նկատառումներով, մասնակցում է համայնքի հեռանկարային պլանի մշակման, տեղական բյուջեի հաշվարկման, վերլուծության աշխատանքներին: 5. Անհրաժեշտ ուշադրություն է դարձնում համալսարանում դասավանդվող տնտեսագիտական առարկաների դասավանդման պրոցեսի արդիականացման և արդյունավետության բարձրացման վրա: Այդ նպատակով՝ 1) Կաբինետի խորհրդում վերանայվում են առարկայական ծրագրերը և տրվում են համապատասխան հանձնարարություններ, 2) Համալսարանի ֆինանսական հնարավորություններով առանձին առարկաների գծով դասախոսությունների թեմաները բազմացվում են և դրվում են ուսանողների տրամադրության տակ, 3) Ըստ առանձին առարկաների դասավանդման վերաբերյալ կատարվում են սոցիոլոգիական հետազոտություններ և արդյունքները ամփոփելուց հետո ներկայացվում է ռեկտորատ, 4) Կուրսային աշխատանքներ կատարելու համար ուսանողներին տրամադրվում է անհրաժեշտ գրականություն, մեթոդական ցուցումներ, տեխնիկական հնարավորություններ և անհրաժեշտ ինֆորմացիա, 5) Կատարվում են տնտեսագիտական առարկաների գծով քննությունների և ստուգարքների կիսամյակային ու տարեկան արդյունքների վերլուծություններ: 6. Տնտեսագիտական կաբինետի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ 1) Ընտրվում է կաբինետի խորհուրդ՝ 4 առաջատար դասախոսներից և 3 գերազանցիկ ուսանողներից (խմբակի անդամներից), 2) Կաբինետի խորհուրդը կազմում և հաստատում է կաբինետի կիսամյակային և տարեկան աշխատանքային պլան և ներկայացնում է ռեկտորատ, 3) Կաբինետի վարիչը կրում է պատասխանատվություն ունեցած գույքի, ինվենտարի
անձեռնմխելիության ու պահպանման և աշխատանքային պլանով նախատեսված
միջոցառումների ժամանակին անցկացման համար: |
|
|
|
Կամո Առաքելյան Միջազգային իրավունքի մասնագիտացված կաբինետի վարիչ |
Մարինե Մարգարյան Տնտեսագիտության կաբինետի վարիչ |
|
|
|
|
|
|
|
|
|
|