Հրազդանի հումանիտար ինստիտուտը առաջին շրջանավարտները տվել է 2000 թ., որոնք ներկայումս հաջողությամբ աշխատում են Հանրապետության հիմնարկ-ձեռնարկություններում, դպրոցներում, իրավապահ մարմիններում և այլուր:
2001 թ.-ից ինստիտուտում գործում է շրջանավարտների խորհուրդ, որի նպատակն է` համապատասխան ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ կարողանալ կնքել պայմանագրեր` շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցում աջակցելու համար, սիստեմատիկաբար անցկացնել խորհրդակցություններ և համապատասխան առաջարկություններով դիմել բուհի ռեկտորատին, ինստիտուտի բոլոր մասնագիտությունների գծով և բոլոր տարիների շրջանավարտների միջև պահպանել համապատասխան կապ:
Խորհուրդը համալրված է ինստիտուտի լավագույն շրջանավարտներից, որոնք ըստ իրենց մասնագիտության աշխատում են տարբեր հիմնարկ ձեռնարկություններում, կազմակերպություններում: |