Գլխավոր
Ընդհանուր տեղեկություններ
Նորություններ
Ֆակուլտետներ
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Գրադարան
Միջազգային կապեր
Ուս. արտադրական պրակտիկա
Առարկայական կաբինետներ
Հետադարձ կապ
Դիմորդ

       Հրազդանի հումանիտար ինստիտուտը մասնագետներ է պատրաստում երկաստիճան կրթական համակարգով.
       Բակալավրի որակավորմամբ` ուսման տևողությունը 4 տարի
       Մագիստրոսի որակավորմամբ` ուսման տևողությունը 2 տարի:

       Ինստիտուտում գործում է նաև հեռակա ուսուցման բաժին` բոլոր մասնագիտությունների գծով: Ուսման տևողությունը` 5 տարի:

       Ինստիտուտում գործում են 3 ֆակուլտետներ`4 մասնագիտություններով.
       1. Իրավաբանական ֆակուլտետ` ''Իրավագիտություն'' մասնագիտությամբ,
       2. Մանկավարժական ֆակուլտետ` ''Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա'' և ''Հայոց լեզու և գրականություն'' մասնագիտություններով,
       3. Տնտեսագիտական ֆակուլտետ` ''Ֆինանսներ և վարկ'' մասնագիտությամբ:

       Դիմորդները ինստիտուտ են ընդունվում` հանձնելով ընդունելության քննություններ ըստ մասնագիտությունների.

       Իրավաբանական ֆակուլտետ.
       Հայոց լեզու – գրավոր
       Հայոց պատմություն – բանավոր

       Մանկավարժական ֆակուլտետ
       Հայոց լեզու – գրավոր
       Մաթեմատիկա – գրավոր

       Տնտեսագիտական ֆակուլտետ
       Հայոց լեզու – գրավոր
       Մաթեմատիկա – գրավոր

       Դիմորդները ինստիտուտի ընդունող հանձնաժողովին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

       1. Դիմում
       2. Միջնակարգ կրթության վկայական (բնագիրը)
       3. 6 լուսանկար 3x4 չափի
       4. Անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ

       Ինստիտուտ կարող են ընդունվել միջնակարգ, միջնակարգ մասնագիտական, ինչպես նաև թերի բարձրագույն կրթություն ունեցողները` առանց տարիքային սահմանափակման: Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները կարող են ընդունվել երկրորդ կուրս` երկրորդ մասնագիտություն ստանալու համար:
       ՀՀ կրթության և գիտության նախարարության և ''Հայաստանի պատանեկան նվաճումներ'' կազմակերպության պատվերով ինստիտուտի ուսանողները կարող են անվճար հիմունքներով ստանալ երկրորդ` լրացուցիչ մասնագիտություն` իրավաբան-մանկավարժի որակավորմամբ:

       Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած և մրցույթով անցած դիմորդները հրամանագրվում են որպես առաջին կուրսի ուսանողներ` ուսման վարձը վճարելուց հետո: Ինստիտուտում գործում են ուսման վարձի զեղչեր ըստ կատեգորիաների.
       1. Զոհված և վիրավոր ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամների համար
       2. Երեք կիսամյակ անընդմեջ ուսման գերազանցիկների համար
       3. Մեկ ընտանիքից ինստիտուտում սովորող երկու և ավելի ուսանողների համար
       4. Այլ դեպքերում
       Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով:
       

Հասցե`ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Հրազդանի հումանիտար ինստիտուտ
Հեռ.`(374 223) 2-14-97
Ֆաքս`(374 223) 2-55-18
Էլ. հասցե`hrhumanitar@mail.ru
Կայք`www.hrazdan.am/hinstitute