Գլխավոր
Ընդհանուր տեղեկություններ
Նորություններ
Ֆակուլտետներ
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Գրադարան
Միջազգային կապեր
Ուս. արտադրական պրակտիկա
Առարկայական կաբինետներ
Հետադարձ կապ
Ֆակուլտետներ
Իրավաբանական ֆակուլտետ
Հենրիկ Մակարի Հարությունյան
Իրավաբանական ֆակուլտետի դեկան
Իրավագիտության պրոֆեսոր
       Ֆակուլտետը պատրաստում է ''Իրավագիտություն մասնագիտությամբ'', իրավաբանի որակավորմամբ, քաղաքացիական և սահմանադրական իրավունքների ուղղվածությամբ խորացված մասնագետներ:

       Ուսանողներն ուսումնասիրում են պետության և իրավունքի տեսություն, Հայաստանի և արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, սահմանադրական, վարչական, քրեական, քաղաքացիական, միջազգային, ընտանեկան, հողային, ֆինանսական, մունիցիպալ, բանկային, քրեակատարողական, բնակարանային, դիվանագիտական և հյուպատոսական իրավունքներ, քրեական և քաղաքացիական դատավարություններ և այլ իրավաբանական առարկաներ: Իրավաբանական առարկաների հետ մեկտեղ ուսանողներն ուսումնասիրում են հումանիտար և ընդհանուր կրթական առարկաներ: Ֆակուլտետի առանձնահատկություններից է հանդիսանում տնտեսագիտական այնպիսի առարկաների խորացված ուսուցումը, ինչպիսիք են հարկեր և հարկային քաղաքականություն, հաշվապահական հաշվառում, տնտեսագիտության տեսություն և այլն:

       Ուսանողները իրենց ուսումնաարտադրական պրակտիկաներն անցկացնում են ՀՀ դատախազությունում, դատարաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեափորձագիտական կենտրոնում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև իրավապահ կառույցներում: