Գլխավոր
Ընդհանուր տեղեկություններ
Նորություններ
Ֆակուլտետներ
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Գրադարան
Միջազգային կապեր
Ուս. արտադրական պրակտիկա
Առարկայական կաբինետներ
Հետադարձ կապ
Ընդհանուր տեղեկություններ

       ''Հրազդանի հումանիտար ինստիտուտը'' հիմնադրվել է 1996 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության լիցենզիայով (լիցենզիա N 69, տրված 14 մայիսի, 1996 թ.) և ստացել է պետական գրանցում (պետ. գրանցման վկայական N 026109) երեք մասնագիտությունների գծով.

       1. Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
       2. Ֆինանսներ և վարկ
       3. Իրավագիտություն

       Ինստիտուտը 2000 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից վերալիցենզավորվել է (լիցենզիա N 036, տրված 07 նոյեմբերի, 2000 թ.) և ստացել անժամկետ կրթական գործունեության թույլտվություն բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում:

       Բուհը 2000 թ. ՀՀ Կառավարության որոշման համաձայն մասնակցել է պետական հավատարմագրման գործընթացին և 2002 թ. բոլոր մասնագիտությունների գծով ստացել է պետական հավատարմագրեր, ըստ որի ինստիտուտի բոլոր մասնագիտությունների շրջանավարտները ստանում են ՀՀ պետական նմուշի դիպլոմ բարձրագույն կրթության վերաբերյալ.

       1. Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա – պետ. հավատարմագիր N 047, տրված 06.12.2002 թ.
       2. Ֆինանսներ և վարկ - պետ. հավատարմագիր N 097, տրված 09.04.2004 թ.
       3. Իրավագիտություն - պետ. հավատարմագիր N 046, տրված 06.12.2002 թ.

       Ինստիտուտը մասնագետներ է պատրաստում երկաստիճան կրթական համակարգով:

  • Բակալավրի որակավորմամբ – ուսման տևողությունը` 4 տարի:
  • Մագիստրոսի որակավորմամբ - ուսման տևողությունը` 2 տարի:

           Ինստիտուտում գործում է նաև հեռակա ուսուցման բաժին բոլոր մասնագիտությունների գծով: Ուսման տևողությունը 5 տարի:

           Բուհի կրթական համակարգի առանձնահատկություններից է հանդիսանում տեսական, սեմինար և ուսումնաարտադրական պրակտիկաների խիստ զուգակցումը ուսումնական պրոցեսի ընթացքում, որոնց ինտեգրացումը թույլատրում է արդյունավետորեն ապահովել մասնագետների պատրաստման նպատակային ուսուցումը:

           Ինստիտուտի հպարտությունն է հանդիսանում պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որը համալրված է բարձր որակավորում և աշխատանքային մեծ փորձ ունեցող համապատասխան մասնագետներով, որոնց 64 տոկոսը ունեն գիտությունների դոկտորի, թեկնածուի գիտական աստիճաններ:

           Ինստիտուտը գործում է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող սեփականաշնորհված 2200 քմ ընդհանուր մակերեսով շենքում: Ուսումնական մասնաշենքում գտնվում են լսարաններ դասախոսների համար, լսարաններ սեմինար և գործնական պարապմունքների համար, այդ թվում` առարկայական առանձին կաբինետներ հայոց լեզվի մեթոդիկայից, ռուսաց լեզվից, անգլերեն լեզվից, ֆրանսերեն լեզվից, կերպարվեստից, միջազգային մարդասիրական իրավունքից, համակարգչային կաբինետ, խորհրդատվական սենյակներ, նիստերի դահլիճ, գրադարան` իր գրապահոցով և ընթերցարանով, սպորտային դահլիճ, վարչական, օժանդակ այլ կառույցներ:

           Ինստիտուտը աշխատում է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: